Ես երկու երեխա ունեմ՝ մի տղա ու մի աղջիկ: Երկուսն էլ ամուսնացած են, արդեն երեխա ունեն: Տղես էլ կնգա հետ գնացել են առանձին են ապրում՝ վարձով տան մեջ: Հարսս հետս յոլա չէր գնում: Ցերեկը մինչև ժամը 1-ը քնում էր, հետո էլ զարթնում էր ու նստում բազկաթոռի մեջ՝ հեռախոսով չգիտեմ ինչ էր նայում: Տանը մատը մատին չէր տալիս: Մի քանի անգամ թեժ վ եճ եղավ, տղես էլ ինձնից նեղացավ, կնգան վերցրեց ու դուրս եկան: Հիմա վարձով են ապրում: Էդ ժամանակվանից տղես իմ տուն չի գալիս, մենակ Նոր Տարուն ու վերջ: Նոր տարուն էլ գալիսա, որ իրա սիրած պասուց տոլման ուտի:
Վերջին մի քանի ամսում, ես ինձ լավ չեմ զգում: Անընդհատ գլխապ տույտ եմ ունենում, գլխացա վ, հոդա ցա վեր: Աղջիկս ու փեսես են իմ կողքին: Փեսես գալիս ա իրա մեքենայով տանում ա ինձ բժ շկի: Հիմա որոշել եմ, որ տունս փեսուս եմ նվիրելու: Եթե տղես ինձանով չի հետաքրքրվում, ուրեմն իմ տունն էլ իրան չի հասնում: Քուրս ասում ա, քո հալալ երեխուն թողնում ես անտուն, իսկ տունդ փեսուդ ես նվիրում, աղջկադ ու տղուդ թշ նա մացնում ես: Բայց ես համոզված եմ, որ ճիշտ եմ անում: