Հարսս տղուս փողերը քամունա տալիս, չի ափսոսում տղուս աշխատանքը, ՍԱՍ-ից ամենաթանկ բաներն ա առնում, էն օրը մի մեշոկ կարտոշկա բերեցի, հանեց թափեց, հարևանիս երեխեքի շորերը տարա թոռներիս համար, տվեց ձեռս հետ ուղարկեց, մի երկու հատ ծակ էր վրեն, պա՜հ էլ ոնց կլիներ

Տղուս բախտը կնգա հարցում չի բերել: Հարսս տղուս փողերը քամունա տալիս: Դրել ա իրան օլիգարխի կնգա տեղ: Մտնում ա ՍԱՍ-ից ամենաթանկ բաներն ա առնում: Իրա հոր տանը ծնունդի սեղանին ամենաճոխ ուտելիքը դուխովկա դրած հավն ա եղել, իսկ հիմա իմ հարսը առանց սև իկրա նախաճաշ չի անում: Այ էդքան զարգացելա: Խնձոր լայաղ չի անում ուտի, ամեն օր մանգո ու անանաս ա ուտում: Թոռներիս էլ նույն ձևա սովորացրել: Ամենաթանկ մարոժնին ու կանֆետն են ուտում:

Էն օրը մի մեշոկ կարտոշկա բերեցի գյուղից՝ մտածելով, որ չգնան թանկ ու կրա կ առնեն, խփ նված հարսս վերցրեց թափեց: Հարցրի, ինչի թափեցիր, ասեց. Մենք ըտենց զիբիլ բաներ չենք ուտում, խորոված քյաբաբ ենք սիրում: Էդ ո՞ր օրվանից կարտոշկեն զիբիլ դառավ:

Հարևանս իր երեխեքի փոքրացած շորերը հանել էր, որ թափեր, չթողեցի, որ թափեր: Տարա թոռներիս համար, հարսս կատա ղած վերցրեց թափեց, ինչա թե վրեն մի երկու տեղ ծակ կար: Ես տղուս փողերն եմ ափսոսում: Տղուս ասում եմ, որ մի քիչ կնգա սանձերը ձգի, տղես ասում ա. Բա ու՞մ համար եմ աշխատում,, թող վայելեն: Էս տեմպերով որ գնա, մի օր տղես կսնանկանա: