Երբ այգում գտա բարուրով երեխուն, էդ պահին չէի էլ պատկերացնում, թե 10 տարի հետո ինչի առաջ կկանգնեմ

Մինչև վերջերս ես ճակատագրին չէի հավատում: Բայց հիմա հասկացա, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում: 10 տարի առաջ գործից տուն էի գալիս հոգնած, աչքերս փակվում էին: Մուտքի մոտ նստարանի վրա բարուր նկատեցի: Տարօրինակ էր, շուրջը ոչ ոք չկար: Մտածեցի,ուր որ ա էդ պուճուրի մաման կգա: Նստեցի, սպասեցի- սպասեցի, բայց ոչ ոք չեկավ: Երեխուն հետս տանել չէի կարող, մենք չորս ընկերով վարձով ենք ապրում: Չնայեցի հոգնածությանս, տարա մոտակա բաժին: Հաջորդ օրը հետաքրքրվեցի ասեցին տարել են մանկատու ն: Ամեն շաբաթ գնում էի տեսակցության: Մի տեսակ կապվել էի էդ երեխու հետ:

Տարիներն անցնում էին, մեծանում էր: Շատ սիրուն աղջիկ էր: Մտել էր սիրտս: Արդեն 10 տարեկան ա դարձել: Մանկատա նը նոր աշխատող են ընդունել: Տեսա ու հասկացա, որ էդ էն աղջիկն ա, որին ամբողջ կյանքս փնտրել եմ: Մի քանի անգամ գնում էի աշխատանքային օրվա վերջում ու ճանապարհում էի տուն: Հետո առաջարկություն արեցի: Հիմա մենք ապրում ենք երեքով: Մենք որդեգրեցինք իմ սիրուն աղջկան: Իսկապես, որ պատահական ոչինչն չի լինում: Եթե այդ օրը ես չգտնեի բարուրով փոքրիկին ու չհայտնվեր մանկատանը, այսօր ես չէի գտնի իմ մեծ սերը: