Առաջին ամուսնությունս անհաջող էր: Երկու տղաներիս միայնակ էի մեծացնում: Հետո հանդիպեցի Նորիկին: Նորոն շատ հոգատար էր, ուշադիր, ինձ հրավիրում էր կինոթատրոն, ռեստորաններ: Շուտով մենք որոշեցինք միասին ապրել, նա տեղափոխվեց մեզ մոտ։ Իրականում սա շատ կարևոր պահ է մեր պատմության մեջ։ Ժամանակի ընթացքում Նորոն փոխվեց, սկսեց բո ղոքել, որ ես վատ տանտիրուհին եմ, եփել չգիտեմ, ճիշտ չէի արդուկում հագուստը:
Մի օր էլ ապուրը համտեսեց ու սկսեց գոռ գո ռալ, որ համեղ չէ: Մեծ տղես մտավ խոհանոց ու ասեց.- Եթե քեզ դուր չի գալիս, թե ինչպես է մայրիկը պատրաստում, կարող ես հեռանալ, գնա ու գտիր խոհարար, որը քեզ համար համով ճաշեր կեփի: Որդիս նրան տանից դուրս արեց: Նա գնաց, բայց յոթերորդ օրը նա հայտնվեց, խնդրեց ներել, ծնկի եկավ և ներողություն խնդրեց։ Մի քանի օր անց նա մ տավ խոհանոց ու կրկին սկսեց գոռ գո ռալ: Այդ երեկո ես շատ հոգնած էի և չէի լվանում սպասքը։
Տեսնելով կե ղտոտ սպասքը, նա դրանք խփեց հատակին ու փշուր փշուր արեց: «Շնորհակալություն ասա, որ ընդունեցի քեզ նման փն թի կնոջը, այն էլ երեխաների հետ: Մեծ տղես նայելով նրա դեմքին ասեց. — Դու պիտի շնորհակալություն հայտնես, որ մենք քեզ ընդունեցինք մեր ընտանիք: Գնա ու մոռացի մեր մայրիկի մասին: Ես թույլ չեմ տա, որ նրան նե ղացնես: Գիտե՞ք, Նորոյի հեռանալուց հետո ես գրկեցի իմ պահապան հրեշտակներին ու հասկացա, թե որքան երջանիկ եմ ես: