Նրանք ամուսնացած էին 13 տարի և մի օր կինը լքեց ամուսնուն: 36-ամյա տղամարդը մնաց 7 երեխաների հետ: Նրանք ամուսնացան, երբ 23 և 22 տարեկան էին: Նրանք չէին որոշել շատ երեխաներ ունենալ: Բայց առաջին ծննդաբերությունից հետո նա շուտ հղ իացավ, և հետո հ ղիությունները հաջորդում էին մեկը մյուսին: Արդյունքում, երեսուներկու տարեկան հասակում կինը արդեն յոթ երեխաների մայր էր: Նա թողեց իր աշխատանքը և զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ ու տնային գործերով։
Բայց մի օր կինն ամուսնուն ասաց, որ պատրաստվում է լքել նրան, քանի որ սիրահարվել է ուրիշ տղամարդու: Պարզվեց, որ մինչ Միխայիլն աշխատում էր ընտանիքի կարիքները հոգալու համար, կինը սիրահարվել էր մեկ այլ տղամարդու: Երեխաները շատ ծա նր տարան մոր բացակայությունը, նրանք շատ էին տխրում առանց մայրիկի։ Վերջերս տղամարդը դարձավ 41 տարեկան: Արդեն հինգ տարի է, ինչ նա մենակ է:
Տղամարդը ներել է իր կնոջը: Ոչ մի կին չցանկացավ նրա հետ ամուսնանալ: Երբ իմանում էին, թե քանի երեխա ունի, անհետանում էին նրա կյանքից։ Կինը երբեմն հանդիպում է առաջին ամուսնությունից յոթ երեխաների հետ։ Հայրը չի արգելում երեխաներին տեսնվել մոր հետ, չնայած այն հանգամանքին, որ նա որոշեց թողնել ամուսնուն ու լքել երեխաներին: Ի վերջո, նա նրանց մայրն է, դա անվիճելի փաստ է։