Երբեք չվիճես ավանակի հետ, մեկ է չի հասկանա․ Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Երբեք չվիճես ավանակի հետ, մեկ է չի հասկանա․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Երբ տգիտությունը ճչում է, ինտե լեկտը լռում է․․․ Ավանակն ասում է վագրին․ -Խոտը կապույտ է։ Վագրը պատասխանում է․ -Ոչ, կանաչ է։ Կենդանիների միջև լուրջ վեճ է ծագում, ու չկարողանալով համաձայնության գալ՝ նրանք որոշում են գնալ անտառի արքայի մոտ, որ պեսզի լուծեն տարաձայությունները։

Ավանակը ուրախ-ուրախ թռչկոտ ելով ու երգելով վազում, գնում է․ -Խոտը կապույտ է, խոտը կապույտ է․․․ Վագրն ընդունում է իր պատիժը, բայց որոշում է հարցնել առյուծին․ -Բայց ինչի՞ համար պատժեցիք ինձ, չէ որ խոտը կանաչ է։ -Այո, իսկապես կանաչ է։ -Իսկ այդ դեպքում ինչու՞ եք պատժում ինձ։ Առյուծը պատասխանում է․ -Պատիժը կապ չունի խոտի գույնի հետ։ Դու պատժվել ես նրա համար, որ քեզ նման խիզախ ու անվախ կենդանին ծախսում է ժամանակը՝ ավանակի հետ վիճելու վրա։

Դա էլ բավական չէ, նման հիմար հարցով գալիս ես ինձ մոտ։ Ժամանակի վատագույն վատնումն է՝ հիմարների հետ վիճելը, ում չի հետաքրքրում ոչ ճշմարտությունը, ոչ իրականությունը, և ով կարևորում է միայն սեփական համոզմունքների և իլյուզիաների հաղթանակը։ Ժամանակը մի ծախսեք անիմաստ վեճերի վրա։ Հատկապես երբ ձեր դիմաց այնպիսի մեկն է, ում համար կարևոր է միայն իրավացի լինելը, անգամ եթե նրանք հեռու են ճշմարտությունից։