Առաջին թոռն էի, ու ինձ հետ հա՛մ կապված էր, քանի որ միասին էինք ապրում, հա՛մ էլ շատ էր սիրում, քանի որ բնավորության նման գծեր ունեինք։ Այդպես պապիկիս հետ ապրում էինք մի հարկի տակ, ես էլ որպես թոռ ուզում էի ամեն ինչ անել նրա համար։Պապիկս մի օր դուրս եկավ շենքից՝ ցանկանալով նստել մեր շենքի բակում։ Քայլել չէր կարողանում, միայն բակ էր կարողանում դուրս գալ։ Բայց փասորեն դա նրա կյանքի վերջին րոպեներն էին։ Խեղճ պապիկս տեղում կաթված էր ստացել ու ընկել՝ բակի նստարանին չհասած։
Երբ իմ անունը գոռացին, որ տանից դուրս գամ, տեսնեմ՝ ինչ է կաարվում, ինքնամոռաց վազեցի՝ նրան ընկած տեսնելով։ Հենց հասա նրան, հասկացա, որ ամեն բան անիմաստ է, հույս չկա, բայց նա մի պահ բացեց աչքերը, ինձ տեսավ, ժպտաց ու ասաց․ «Տղաս, տունս քեզ եմ կտակել, իմացիր, որ մի պահապան հրեշտակ ունես»։Պապի ջան, շնորհակալ եմ, միշտ հիշում եմ քեզ։