Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերի մասին, որոնք հասանելի են հանրապետության բոլոր մարզերում։ «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին փոխհատուցման բաղադրիչով դիմելու համար կարող եք դիմումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկել՝
[email protected] էլեկտրոնային հասցեին: Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար գյուղատնտեսական կոոպերատիվները առաջին հերթին պետք է նախարարություն ներկայացնեն համապատասխան դիմումներ, որոնք անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- ասված է հայտարարության մեջ: