Մենք երեք տարի ապրեցինք միասին, իսկ հետո մեր ամուսնությունը փլու զվեց։ Մենք ամուսնալուծվեցինք: Բնակարանը չկարողացանք վաճառել ու մենք սկսեցինք տարբեր սենյակներում ապրել, առանձին կողպեքներ դրեցինք մեր սենյակներին ու մնացինք այնտեղ ապրելու: Ամուսնալուծությունից հետո մարդս իրան լրիվ կորցրեց: Գալիս էր ընկերների, ուրիշ կանանց հետ, սաղ գիշեր աղմկում էին, երբեմն նույնիսկ ստիպված էի լսել, թե ինչպես են քննարկում ինձ:
Ես որոշեցի սենյակս վարձով տալ: Գտա երկու հաղթանդամ երիտասարդների ու վարձի գումարով մի համեստ բնակարան վարձեցի ծայրամասում։Ամեն առումով ճիշտ որոշում էր։ Որովհետև այս կյանքից հետո ամուսինս փոխվեց, ընկերները դադարեցին նրա մոտ գնալ, կանայք նույնպես, այլ տղամարդկանց ներկայությունը բոլորին ճնշեց։ Շուտով մարդս ինձ առաջարկեց գնել իր սենյակը։ Ուրախ էի նման առաջարկից, անմիջապես վարկ վերցրեցի։ Այժմ ես ունեմ շատ հարմարավետ բնակարան քաղաքի կենտրոնում, որտեղ ես լիարժեք տանտիրուհի եմ։