Հարսս առաջինով հղի էր, գնացինք բժշկի, որ սեռը իմանանք, էն էլ բժիշկը դուրս եկավ ու նենց բան ասեց, որ շշմած նայում էի երեսին․ 49 տարեկան կնիկ եմ, էսքան ժամանակ տենց բան չէի լսել

Բոլոր տատիկներն էլ ինձ կհասկանան, որ իմացա հարսս հղիա, աշխարհով մեկ եղա։ Էդ մի հատ անբացատրելի, աննկարագրելի երջանկություն ու ուրախությունա։ Էդ բառերով չես կարա պատմես, պիտի տատիկ լինես, որ զգաս։ Հարսս շատ լավ աղջիկա, թու-թու-թու, լավ ընտանիքից, դաստիարակված, խելոք երեխայա, տղուս էլ շատա սիրում, էդ էլ դե ամենակարևորնա։ Մի խոսքով ամեն ինչ իրա հունով գնումա, շատ ուրախ ենք, ու եկավ օրը,որ պետքա վերջապես գնանք ու երեխու սեռը իմանանք։


Գնում հասնում ենք հիվանդանոց, հարսս մտնումա ներս, մենք էլ անհամբեր սպասում ենք երբա բժիշկը դուրս գալու։ Մեկել բժիշկը դուրսա գալիս, ու ոչ մի բան չի ասում, ինչա թե հարսս չի թողել, ասելա պիտի եսիմ ինչ խնջույք կազմակերպենք, որ իմանանք։ Էսքան տարվա մեջ ես առաջին անգամ էի տենց բան լսում։ Շշմել մնացել էի, դե արի էդքան համբերի, մինչև իմանաս թոռդ աղջիկա, թե տղա։