Խոսենք՝ ընտանիք չքանդենք, չխոսենք՝ մեզ ենք վնասում, բայց ճար չունենք, ստիպված լռում ենք էս դեպքի մասին։ Խոսքը վերաբերում է տղայիս մեծ հարսանիք անելուն ու մեր խնամիների սխալ վերաբերմունքին։ Հիմա ամեն բան պատմեմ ամենասկզբից։
Շատ ապահովված չենք, բայց ուզում էինք մեր կյանքում մի ուրախություն անել, մի լավ ուրախանալ մեր զավակի բախտավորությամբ; Դրա համար էլ վարկ վերցրինք, որ մեր միակ որդուն մեծ հարսանիք անենք։ Էնքան ուրխ էինք, դե, իսկ մնացած մասով էլ պայմանավորվել էինք․ աղջկա կողմն իր համար էր վճարելու։
Հարսանիքը հիանալի անցավ, եկավ հաիվը փակելու պահը, խնամիս մոտեցավ ինձ, ասեց՝ ձեռքս գումար չկա, կլինի՞ դու մերոնց փոխարեն էլ վճարես, վաղը կբերեմ գումարը։ Համաձայնեցի, քանի որ մոտս գումար կար՝ վերցրած վարկից ավելանում էր։ Վճարեցի ու գնացինք տուն։
Ի՞նչ գումարը բերել։ Էդ օրվանից մի տարի է անցել, փողի մասին խոսք անգամ չկա։ Ստիպված ողջ հարսանիքի ծախսը փակում ենք, բայց էս ի՞նչ օյին էր, չեմ հասկանում, սենց բա՞ն են անում։