Հոգեբանը խորհուրդներ է տվել՝ ինչպես հաղթահարել կախվածությունը հեռախոսներից

Հոգեբան Միխայիլ Հորսը խորհուրդներ է տվել, թե ինչպես սկսել պայքարը գաջեթներից կախվածության դեմ։Ամենակարևորը, ըստ փորձագետ Միխայիլ Հորսի, կախվածության առկայությունը ճանաչելն է, քանի որ «մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ իրենք սմարթֆոններում են, քանի որ իրենք են այդպես ուզում»։ «Անհրաժեշտ է առանձնացնել երկու հասկացություն՝ «Ես ուզում եմ» և «ինձ տանում է այնտեղ` կախվածությունը:


Հասկանալու համար գրել ցուցակ: Օրինակ՝ «Ես ուզում եմ նիհարել»: Հետո պատասխանել հարցին՝ «Հեռախոսն ինձ օգնո՞ւմ է այս հարցում, թե՞ խանգարում»: Վստահաբար խանգարում է, քանի որ սահմանափակում է իմ ակտիվությունը։ Հաջորդ հարցը. «Ես ուզում եմ նոր պաշտոն զբաղեցնել աշխատավայրում: Հեռախոսին նստելը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։ Եվ ամեն անգամ տեսնել, թե արդյոք հեռախոսով նստելը տանում է դեպի նպատակների իրականացում, թե ոչ»:

Ապա դուք պետք է սկսեք օգտագործել ծրագիր, որը գրանցում է ժամերի քանակը, թե որքան է օգտատերը ծախսում՝ սմարթֆոնը ձեռքին։ «Հաշվարկենք, թե որքան ժամանակ է դա կազմում մեկ տարվա ընթացքում: Հետո հիշեք բոլոր կիսատ մնացած գործերը և սարսափեք, թե որքան ժամանակ է մարդը նստում սոցցանցերում, բայց ասենք ժամանակ չի գտել զանգել մայրիկին, չի ամրացրել դարակը և այլն»,- ասում է մասնագետը։

Հոգեբանն ասում է՝ հեռախոսը թշնամի չէ, բայց եթե այն խելամտորեն օգտագործես: Գաջեթներից կտրվելու գործընթացն, իհարկե, հեշտ չէ, մարդը կարող է դժվարությունների հանդիպել։ «Միանգամից չի ստացվի, և այն դիրքով, որ «հիմա կարող եմ հեշտությամբ գլուխ հանել ամեն ինչից»: Արժե հասկանալ, որ «ես դժվարություններ կունենամ, բայց ես պատրաստ եմ դրան»: