Ես չեմ կարա հարգեմ էն տղուն, ով փողի համար ա աղջկա հետ ամուսնանում : Մի ընկեր ունեի, ինքն էլ էր էդ տղամարդկանց թվին պատկանում : Սկսել էր հանդիպել մի աղջկա հետ : Մի օր հարցրի շատ ես սիրում, ասեց. Չէ հա այ ախպեր, հոր փողերն եմ սիրում : Հոր փողերն ինձանով կանեմ ու հետո կբաժանվեմ : Աչքիցս ընկավ : Ես էլ քուր ունեմ, ու մի պահ մտածեցի, որ մեկը քրոջս հետ տենց վարվի : Հարցրի, բա որ փողերը քեզ չտան, ասեց, այ ախպեր ես գիտեմ ինչ եմ անում :
Անցել են տարիներ, մի անգամ ընկերներով հավաքվեցինք ու գնացինք իրանց տուն : Անմիջապես երևաց, որ էդ տանը կնոջ խոսքն ա առաջինը : Ընկերս ինչ խոսում էր կնիկը բերանը փակում էր, աներն էլ մի կողմից : Ընկերոջս հետ շատ անհարգալից էին խոսում : Խոսքի մեջ կնիկն ասեց. որ իմ հոր փողերը չլինեին ու դու հիմա բոմժի պես էիր, ոչ տուն կունենայիր, ոչ ավտո : Ընկերս չհամարձակվեց կնոջը հակաճառել : Ուզում էի ընկերոջս հարցնել, լավ ես զգում քեզ էդ կարգավիճակում :