Ես երկու երեխա ունեմ, դեռ դպրոց չեն գնում: Մեկը 5 տարեկանա, մյուսը՝ 3: Ես աշխատում եմ: Շատ բան չեմ հասցնում անեմ տան գործերից: Ամբողջ գործը կիսուրսա անում: Ամեն օր գործից տուն եմ գնում, գրկում եմ ու պաչում եմ կիսուրիս: Էդ կինը պարտավոր չի իմ երեխեքին պահի, համ ճաշ եփի, համ տուն մաքրի: Մի օր չի տրտն ջացել, չի բո ղոքել, էդ ամենը ինքը շատ սիրովա անում:
Ճիշտ ա, ես որ գնում եմ տուն, ձեռքերս ծալած չեմ նստում, բայց գործի հիմնական մասը կիսուրսա անում: Հիմա ասեք, ո՞նց չգնահատեմ էդ կնոջ արածը: Երկու օր առաջ քրոջս հետ գնացինք տուն, տեսավ, որ կիսւորիս գրկեցի, պաչեցի, մերսի ասեցի, հետո զանգելա ինձ, ասում ա. Ախչի, ինչ ես էդքան մերսի ասում, իրա թոռներն են, իրա տունն ա, ի՞նչ ես գլխիդ նստացնում:
Ես ապ շած մնացի: Միթե՞ մարդը կարողա էդքան անշնորհակալ լինի: Բայց ես նման կերպ չեմ մտածում: Ես հասկանում եմ, որ պարտավոր եմ շնորհակալ լինել իմ սկեսուրից ամեն ինչի համար, ինչ անում ա իմ ու իմ երեխեքի համար: Աստված իմ կիսուրին շատ երկար կյանք տա: Ամեն անգամ եկեղեցի մտնելիս առաջինը հենց կիսուրիս համար եմ մոմ վառում: