11 տարի է՝ ընտանիքով տեղափոխվել ենք ԱՄՆ՝ մշտական բնակության: Հայերին բնորոշ հյուրընկալությամբ ենք պատասխանել մեր տան կողքին ու հարևանությամբ ապրող մարդկանց հրավերներին ու շփման փորձերին: Քանի որ այնպիսի նահանգում ենք, ուր քիչ հայեր կան, բաց ենք այլ ազգի ներկայացուցիչների հետ շփումների համար: Դա հատկապես ինձ համար է օգտակար, քանի որ ես 50 տարեկան կին եմ ու չեմ աշխատում՝ ստիպված ողջ օրս տանն անցկացնելով: Այդպիսով արդեն 11 տարի անց իմ հարևաններից մի կին թակեց դուռս ցերեկվա ժամի, երբ տանը միայնակ էի:
Նա ասաց, որ գաղտնիք ունի ինձ հայտնելու: Ես նրան սիրով ներս հրավիրեցի ու ասացի, որ խոսի: Շատ էի վախեցել ու սպասում էի՝ հիմա ինչ է հայտնելու ինձ, երբ ասաց, որ ես չգիտեմ, թե ով է նա ազգությամբ: Դողացող ձայնով մի կերպ կարողացավ արտաբերել. -Ներիր, բայց ես թուրք եմ: Ես, բնականաբար, չէի կարող լավ վերաբերմունք ունենալ իմ ազգյին կոտորա ազգության ներկայացուցչի հանդեպ, սակայն հավաքեցի ինձ ու հարցրի, թե ինչու է այդքան տարիներ գաղտնի պահել այդ հանգամանքը: Նա մի կերպ շարունակեց.-Ես առաջին օրը լսեցի քո գերդաստանի պատմությունը, թե ինչպես է իմ ազգի պատճառով
իր տանից տեղահան եղել իր տնից: Այդ լսելով՝ ինչպե՞ս ասեի, որ ինքս էլ թուրք եմ: Նաև, սիրելիս ասեմ, որ ինձ համար շատ կարևոր մարդ ես, և թեկուզ ստելով՝ ցանկանում էի ընկերություն անել քեզ հետ, քանի որ այնքան եմ քեզանից սովորել ու սովորում: Հայերի հանդեպ այժմ անչափ մեծ հարգանք ունեմ: Ազնվացեղ այդ ժողովուրդն արժանի չէ իմ ազգի նման հարևան ունենալու ճակատագրին: Ներիր ինձ, որ այդ ազգից եմ: Դուրս հանեցի նրան տնիցս, հիշել էի գերդաստանիս պատմությունը: Չեմ կարծում, թե երբևէ կկարողանամ ներել նրան իր ստի համար, որն ապացուցեց իր ազգի ով լինելը: