Ես սովորում էի ավագ դպրոցում, իրիկունները գնում էի դերասանական խմբակի, միշտ երազել եմ դերասանուհի դառնալ: Պարապմունքներն ավարտվում էին իրիկունը ժամը իննի մոտ: Նոյեմբերին էդ ժամին արդեն մութա: Մի անգամ դպրոցի դարպասների մոտ ինձ հանդիպեց մի մեծ շուն։ Ես շներից չեմ վախենում: Շունը շատ խնամված տեսք ուներ։ Մոտիկացավ ինձ ու սկսեց հոտոտել: — Ընկեր, կորե՞լ ես: Դու տուն ունե՞ս:
Ուսապարկիցս երշիկով սենդվիչ հանեցի, բայց շունը չդիպավ դրան։ Ես քայլում էի, շունն էլ կողքով գալիս էր: Ես մտածեցի, որ երևի շունը վերադառնում ա տուն, և մենք նրա հետ նույն ճանապարհին ենք։ Ես խոսում էի նրա հետ, և ինքն էլ նայում էր ինձ իր մեծ, խելացի աչքերով։ Ինձ թվում էր, որ հասկանում ա ամեն բառը: Հանկարծ մի հատ սև ջիփ առաջս կտրեց: Մեջից բարձր երաժշտություն էր լսվում, այնտեղից սուլոցներ լսվեցին։
Մեքենայում չորս տղա կար, նրանցից մեկը բացեց դուռը և շարժվեց դեպի ինձ։ Ես տեղումս քարացա, երբ նա բռնեց ձեռքս, վախից չգիտեի ինչ անեի: Հանկարծ հետևից կա տա ղած հաչոց լսվեց: Շունը հարձակ վեց էդ տղու վրա: Մի կերպ փախավ նստեց մեքենան ու գնացին: Դրանից հետո ես գրկեցի շանը: Բարձրացա տուն, որ համով բան բերեմ, բայց երբ իջա, փրկիչս չկար։ Պապիս ասում ա, որ դա իմ պահապան հրեշտակն ա եղել շան մարմնում: