Շագանակագույն հետքերը մաշկի վրա այնքան էլ վնասակար չեն առողջության համար, սակայն հաճույք նույնպես չեն առաջացնում։ Ավելի հաճախ այդ հետքերը հայտնվում են դեմքի, ձեռքերի և ուսերի վրա, իսկ տարիների ընթացքում դրանց թիվը գնալով ավելանում է։ Ստորև կներկայացնենք մի պարզ և արդյունավետ միջոց, որը կօգնի ձեզ ազատվել այդ խնդրից։ Շնորհիվ այս խառնուրդի՝ ձեր մաշկը կունենա ավելի երիտասարդ տեսք։
Դրա համար ձեզ անհրաժեշտ է 2 բաղադրիչ՝ թարմ սոխ և քացախ։ Սոխի հյութն արդեն վաղուց օգտագործվում է բուժիչ նպատակներով և վերացնում մաշկային խնդիրները, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մաշկը։ Քացախն ինքնին համարվում է հիդրոթթու, որոնք վերացնում են մաշկի մահացած բջիջները։ Իսկ այս 2 բաղադրիչների խառնուրդը կարող է հրաշքներ գործել ձեր մաշկի համար։ Պատրաստման եղանակը և օգտագործումը։
Վերցրեք թարմ սոխը և կտրատեք այն խորանարդների, իսկ հետո մանրակրկիտ խառնեք այն բլենդերի մեջ, այնուհետև ավելացրեք այնտեղ քացախ և նորից խառնեք այնքան ժամանակ, մինչև ստացվի միատարր զանգված։ Վերցրեք բամբակե կտոր և թաթախեք այն խառնուրդի մեջ, իսկ հետո քսեք այն մասերի, որտեղ հայտնվել են շագանակագույն հետքերը։ Արեք սա ամեն օր, մեկ ամսվա ընթացքում։ Արդեն 7 օր հետո դուք կզգաք առաջին արդյունքները։ Իսկ արդեն մեկ ամիս հետո դուք կարող եք ամբողջովին ազատվել մաշկի շագանակագույն հետքերից։