Ընկերուհիս բուժքույր ա. նենց բան պատմեց զարմացել էինք. այ մարդ էս դարում ինչ ասես կլսես ու կտենաս

Դասարանի աղջիկներով շատ մտերիմ ենք եղել միշտ ու մի քանի հոգով դպրոցն ավարտելուց հետո մինչև հիմա կապի մեջ ենք։ Շատ լավ ընկերուհիներ ենք, իրար հետ երբեմն հանդիպում, ժամանակ ենք անցկացնում։ Մի քանի օր առաջ էլի հանդիպել էինք, պիկնիկ էինք կազմակերպել, որ եղանակը տաքացավ։

Դեսից-դենից խոսեցինք, ծիծաղեցինք ահագին։ Մեկ էլ աղջիկներից մեկը, ով բուժքույր ա ու հիվանդանոցում ա աշխատում, մի բան պատմեց, որը մեր ականջին շատ խորթ ու տարօրինակ թվաց։ Ընկերուհիս պլաստի խիռուռգի մոտ բուժքույր ա աշխատում, ասեց ինչ ասես տեսնում ու լսում ա, բայց էս դեպքը առանձնահատուկ տպավորվել էր մոտը։

Ասում ա՝ մի քանի օր առաջ, միջին տարիքի կին եկավ բժշկի մոտ, մի երիտասարդ աղջկա նկար հանեց ցույց տվեց, թե բա ինձ ես աղջկա նման սարքեք, իրա քթից ու շրթունքներից եմ ուզում ունենամ։ Բժիշկն ասեց՝ գիտեք, իր դեմքի գծերն ուրիշ են, ձերը՝ ուրիշ, մենք կարող ենք ձեզ համապատասխան փոփոխություններ անել, եթե այս աղջկա նման սարքենք, ձեզ չի սազի։

Կինը շատ կտրուկ մերժեց բժշկի ասածն ու ասաց՝ ինձ հենց էս աղջկա դեմքի նման դեմք ա պետք, իմ ամուսնու սիրուհին ա, ամուսինս իրա համար ամեն ինչ անում ա, իրա բոլոր կապրիզները հանդուրժում ա, իրա համար երկնքից աստղեր ա իջացնում, իսկ ինձ բացարձակ ուշադրություն չի դարձնում։ Ուզում եմ իրա նման ինձ սարքեք, որ ամուսինս ինձ էլ սկսի սիրել։ Զարմացել էինք ընկերուհուս պատմածներից։ Շատ ա փոխվել ամեն ինչ, բարդացել ա կյանքը, կանայք ու տղամարդիկ կորցրել են իրենց եսն ու դեմքը։

Նյութի Աղբյուրը