Ես երեք աղջիկ ունեմ: Ժամանակին տղա ունեցողներն ինձ ասում էին, աղջիկ ունես, մի բաժակ ջուր տվող ունես: Ես էլ էդպես մտածում: Հիմա մեծացել եմ, չեմ կարողանում ինքս ինձ յոլա տանեմ, բայց աղջիկներիցս ոչ մեկը ինձ տիրություն չի անում: Երեքից մեկի մտքով չի անցնում գան տեսնեն ինչով կարելի է իրանց տարեց մորը օգնել: Չեմ կարողանում տուն մաքրել, արդուկ անել:
Իմ տանը միշտ կարգուկանոն ա եղել, գիշերը մինչև ուշ ժամը արթուն եմ մնացել ու գործերս արել եմ: Փոշին մի կերպ մաքրում եմ, բայց փոշեկուլ չեմ կարողանում անել, մեջքս ու ոտքերս շատ են ցա վում: Չեմ կարողանում գազօջախի մոտ երկար կանգնել: Հարևաններս են օգնության հասնում, ճաշ են բերում, խանութից հաց են բերում:
Բա ամոթ չի՞, ես երեք աղջիկ ունենամ, բայց հարևաններս ինձ տիրություն անեն: Հարևանը պարտավոր չի ինձ համար ինչ որ բան անել, բայց իմ երեխեքը պարտավոր են: Պահել եմ, մեծացրել եմ, որ էսօր իսկի չհիշեն իմ մասին: Ճիշտ են ասում. եղունգ ունես, գլուխդ քորի: