Մենք գյուղում ենք ապրում։ Քույրս ամուսնացավ, ու տեղափոխվեց Երևան։ Ինքն ու ամուսինը մենակ էին ապրում։ Ես պետքա ընդունվեի համալսարան, ու քանի որ պետքա տուն վարձեինք քրոջս ամուսինը ինքը առաջարկեց, որ իրենց տանը մնամ։Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել։ Ինձ փոքր քրոջ պեսա սիրել։ Ես էլ շատ էի ուրախացել, որ քրոջս հետ եմ ապրելու, դե փեսաս ամբողջ օրը աշխատանքիա, քույրս էլ տաննա ու դուրս էր գալիս ամբողջ օրը մենակ ենք լինելու։ Ես տեղափոխվեցի, ծնողներս ինձ ամեն ինչով ապահովում էին, օգնում էին քուրիկենցս, որպես շնորհակալություն։
Ես էլ սովորում էի, գալիս էի տուն, դասերս շատ արագ անում էի ու սկսում էի քրոջս օգնել։ Չէի ուզում նեղություն տալ, դրա համար ինչ գործ լինում էր անում էի։Մի օր եկա տուն փեսաս տանն էր, ասեցին որ խոսելու բան ունեն։ Իբր տան վազի մեջ 1000դրամա եղել ու կորելա։ Ես իհարկե գաղափար չունեի, բայց ինչքան հասկացա մտածում էին թե ես եմ վերցրել։ Ես էլ ասացի, որ կապ չունեմ ու իմ ծնողները ինձ ամեն շաբաթ գումար են ուղարկում, ես կարիք չունեմ։
Անգամ առաջարկեցի 2000 դրամ տալ, որ էդ տհաճ թեման փակեն։ Ուրբաթ օրը գնացի գյուղ, նույն թեմայով մամաս խոսեց հետս, դե իհարկե ինքը հավատաց ,որ կապ չունեմ։ Քույրս զանգել ու ասել էր, որ փեսես մտածումա ես գող եմ, ու չի ուզում իրենց հետ ապրեմ։ 1000 դրամի համար մի մեծ պատմություն սարքեց, եթե չէր ուզում հետները ապրեի թող սկզբից ասեր, թատրոն խաղալ պետք չէր։