Ամբողջ օրը տեսնում եմ հրապարակումներ, որոնցում կատարյալ սկեսւորները բողոքում են իրենց հարսներից։ Ամբողջ օրը կարդում եմ՝ հարսս զակատներ չի անում, հարսս տունը չի մաքրում, հարսս սա չի անում, նա չի անում։
Դե, իսկապես արդեն հերիք եղավ, էլի։ հասկացանք, հարս եք տուն բերել, ուզում եք, որ ձեր գործը կիսող լինի, բայց չի կարելի էդքան կենտրոնանալ էդ խեղճ երեխեքի վրա։ Ամեն ինչ սպասում եք, որ նրանք անեն, նրանք սկսեն։
Նրանք էլ կյանքի փորձ չունեն, ուրիշ հետաքրքրություններ ունեն, չեն գալու, ձեր կողքը նստեն, ամբողջ օրը մենակ գործ անեն ու կոֆե խմեն հետներդ։ Չեմ հասկանում՝ դուք ջահել չե՞ք եղել, չգիտե՞ք էդ տարիքում ինչքան անհետաքրքիր են բամբասող պառավները։ Ինչի՞ եք ուզում դուք էլ անհետաքրքիր թվալ։Ես ինքս էլ սկեսուր եմ, բայց էս ամենը լավ գիտակցում եմ։ Եթե ձեր տղերքին սիրում եք, էդ ջահել էրեխեքից անհնարինը մի պահանջեք։