25-ամյա ՀԱՅՈՒՀԻՆ իր փայլուն կատարումով հայտնվեց ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ. սա պարզապես դիտել է պետք, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ну-ка, все вместе!» նախագիծը, որը հեռարձակվում է Ռոսիյա հեռուստատեսությամբ, գնալով ավելի և առավել մեծ հեղինակություն և լայն լսարան է ձեռք բերում։ Նախագծում հայտնվում են ամենատաղանդավոր մասնակցության հայտ ներկայացրած երգիչները, որոնք նախագծում մնալու համար պետք է կարողանան վայելել ու ստանալ ժյուրիի հարյուր անդամների մեծամասնության ձայները։

Պետք է նշել, որ նախագծում իրենց մասնակցությունն են ունցեցել մի շարք տաղանդավոր մեր հայտենակիցները։ Այս անգամ էլ պատվով հանդես գալու հերթը հայուհի Ալինա Կիրակոսյանինն էր, ով հաղորդմանը մասնակցելու էր եկել Յուժնի Սախալինից։

25-ամյա Ալինան հանդես է եկել «Mercy» | All Together Now հիթով և գրավել բոլորին։ Ալինան պատմում է, որ երբ փոքր հասակում սկսել է հաճախել երաժշտական դպրոց, ինչ-որ ժամանակ կտրականապես չի ցանկացել շարունակել ուսումը, սակայն դա մի կարճ ժամանակ է տևել, որից այնուհետև նա սիրել է երգը ու երաժշտությունը և հետագայում ստացել երաժշտական բարձր ուսում։Ալինայի մասնակցությամբ տեսանյութը կարող եք դիտել ստորև.