Փոքրիկների պարերը միշտ էլ զվարճալի են: Իսկ այս տեսանյութը հաստատ ոչ մեկին անտարբեր չի թողնի: Փոքրիկի համար երգում է հայրը, իսկ նա հրաշալի պարում: Հրաշք բալիկն ընդամենը 6 ամսքական է, բայց այնքան հավեսով է զգում երաժշտությունն ու պարում: Համացանցում այն բազմաթիվ դիտումներ է հավաքել: Բոլորը կիսում և հիանում են փոքրիկով: Վերջերս ավանդույթ է դարձել երեխաներին նկարել ու տեղադրել համացանցում:
Այդ կերպ ծնողները, հարազատները ցանկանում են ցույց տալ իրենց երեխաների կարողությունները:Սոցցանցերի օգտատերերը անչափ հավանել են փոքրիկի պարը և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ արել տեսանյութի տակ: Բայց փոքրիկին հաճոյախոսությունները կարծես թե չեն էլ հետաքրքրում: Չէ որ, ինքն ապահով գրկում է՝ հայրիկի մոտ է, ու վայելում է իր անհոգ ու անմեղ մանկությունը:
Մասնագետները նշում են, որ պարը երեխաների համար թերապիա է, որով նրանք սկսում են ճանաչել իրենց մարմնի մասերը, ինչպես նաև զարգացնում են մկանները: Դիտեք հրաշք փքրիկի պարն ու հաճույք ստացեք…