Ես որ աշխատանքից տուն եմ գնում, պարտադիր միշտ իմ ճանապարհին հայտնված մուրացկանների, ովքեր գումար են ուզում, տալիս եմ, իմ խղճի համար, ասում եմ Աստված հետո երեխեքիս դեմը կբերի: Ուրեմն էն օրը քայլում եմ ու հետս նենց բան եղավ, որ էլ երբեք որոշեցի ոչ մեկին գումար չտամ:
Ուրեմն մի կին ա նստած, ասումա օգնեցեք, մի 100 դրան փող տվեք էսօր գոնե հաց տանեմ, երեխեքս սոված չմնամ: Ես էլ մոտիկնում եմ, որ տամ մեկ էլ ինչ տեսնեմ, որ լավ լինի:Ուրեմն իրա տոպրակի ու էդ արկղի կողքը սունկեն էր դրած, ժողովուրդ ջան աչքերս դուրս գան, թե խաբում եմ, մեջը ուրեմն կալոդով փող էր: Հաստատ մի 100. 000-ից շատ փող կլիներ: Ես իրան այ մարդ ամաչեցի դաժե բան ասեմ, ու ուղղակի թողեցի գնացի, բայց ուղղակի ապշած էի էդ ամեն ինչ վրա:
Լավ զարմանում ես, հիմա մարդիկ էնքան անտակտ են դառել, որ ուրիշի խղճի հաշվին էլ են բիզնես դրել ու ոնց կարում խաբում են մարդկանց: Էդ դեպքից հետո, ով ինչ ուզումա ասի, անի, ես էլ ոչմեկին չեմ մոտենում: Ժողովուրդ ջան, սենցներից զգույշ եղեք: