Մի քանի օր առաջ առիթի էինք հրավիրված: Հազար տարի էր բարեկամներիս չէի տեսել: Բոլորին տեսա շփվեցի, շատ ուրախացա, բայց մի բան եղավ, որը ինձ շատ վշտացրեց ու տրամադրությունս գցեց:
Մեր տղան արդեն 7 տարեկան է: Վաղուց մենք ուզում ենք երեխա ունենալ ու չի ստացվում՝ առողջական խնդիրների պատճառով: Տարբեր մասնագետների մոտ ենք եղել, տարբեր բուժումներ ենք ստացել, բայց խնդիրը չի լուծվում: Դա մեզ համար ցավալի թեմա է, քանի ու ուզում ենք շատ երեխաներ ունենալ ու չի ստացվում: Ու անդադար լսում ենք կարծիքներ, թե ժամանակն է, թե երկրորդը ունեցեք, թե բա թամբալ եք և այլն:
Մի քանի օր առաջ էլ առիթի էինք, բարեկամներից մեկը մոտեցավ, խոսեցինք, հետո էլ թե բա՝ արդեն վաղուց ժամանակն ա, բա ե՞րբ եք երկրորդը ունենում, թամբալություն մի արեք: Էդ խոսքերը ինձ շատ վիրավորեցին, քանի որ դրանք կպան իմ ցավոտ տեղին: Ես էլ չդիմացա ու ասացի.
— Տիկին Մարինե, դուք ի՞նչ գիտեք ես ինչու երեխա չեմ ունենում, որ եկել ասում եք թամբալ եք, կամ էլ ժամանակն է: Նախ ո՞վ է որոշում ժամանակը, և երկրորդ՝ ով է ձեզ ասել, որ դուք իրավունք ունեք մտնեք իմ անձնական տարածք ու ինձ ասեց ես երբ երեխա ունենամ, կամ ունենամ թե ոչ: Բացի դա, տարրական հարգանք ունեցեք դիմացինի հանդեպ, գուցե մարդն առողջական խնդիրներ ունի ու չի կարողանում երեխա ունենալ, գուցե դուք ձեր խոսքերով նրան ցավեցնում եք կամ էլ կպնում եք նրա թույլ տեղին: Չի կարելի էդքան անտակտ լինել:
Ասածներից հետո բարեկամուհիս լալկվեց, գունատվեց ու էլ ոչ մի բառ չասաց: