Կիսուրս անդադար վրես խոսում ա ու ամեն արածիս անուն ա դնում: Ամեն ինչ անելուց առաջ պիտի իրան հարցնեմ, տենամ կարելի ա՞ էսինչ բանը անել թե չէ: Ինքն էլ որոշում ա, հիմա դրա համար հարմար պահ ա թե չէ: Ինձ դուր չի գալիս էս ամեն ինչը, բայց իրանց տան դրվածքն ա, ամուսինս էլ ոչ մի բան չի ձեռնարկում էդ մասով:
Արդեն քանի անգամ է սկեսուրս վրես խոսում ա, թե բա քիչ ծախսի, խնայի, տղես մեղկ ա, աշխատում բերում ա, դու առանց մտածելու ուզում ես վատնես: Երեկ էլ տենամ մարդուցս փող ա ուզում: Մարդս էլ հանեց հավաքած փողը տվեց իրան: Կիսուրս էլ վեկալեց ու ուրախ-ուրախ գնաց քաղաք: Մի քանի ժամից եկավ տենամ նոր հեռախոս ա առել: Ընկերուհու հետ գնացել առել եկել ա:
— Մամ, բա ինձ ամեն առիթով ասում ես, որ խնայեմ փողերը, բա էս ոնց ա, որ դու հեռոխոս ունես, բայց նորից գնացել առել ես թազեն, բա դու ինչի՞ չես խնայում:Կիսուրս նեռվայնացած ասեց.
— Աղջիկ ջան, դու իմ հետ գործ չունես, ես իմ տղու փողերը ինչքան կուզեմ կծախսեմ, ինչ կուզեմ կանեմ, քեզ ինչ, դո՞ւ ինչի ես վատանում: Դու պիտի խնայես, իսկ ես սաղ կյանքս տղա եմ պահել մեծացրել, որ էսօր ինձ թագուհու պես պահի: