Ծնունդս էր. ընկերուհիներիցս մեկը նենց բան արեց, որ ամոթից թողել փախել ենք ռեստորանից

Մի քանի օր առաջ ծնունդս էր: Որոշել էի, որ աղջիկներով կհավաքվենք մի տեղ ու հավես ժամանակ կանցկացնենք: Հրավիրել էի տարբեր տարիների իմ ընկերուհիներին: Սկզբում ամեն ինչ հրաշալի էր, լավ պարեցինք, ուրախացանք ու ամեն ինչ լավ էր անցնում: Հետո տորթս փչեցի ու սկսեցինք միրգ ու խորեղեն ուտել ու պարել:

Մեկ էլ կինոն սկսվեց: Աչքս ընկավ, որ մի ընկերւոհիս արդեն բեմի վրա է ու միկրոֆոնն է պահանջում, որ երգի: Իհարկե իրեն ադադար մերժում էին, բայց դե ինքն անդրդվելի էր: Նա այնքան էր խմել, էլ ոտքի վրա չէր կարողանում կանգնել: Խմել ու իրեն կորցրել էր: Հիմա հո կռիվ չի անում էդ մարդկանց հետ, հո չի գոռում

Ամոթից չգիտեի գլուխս որտեղ թաղեմ, որ ինձ ոչ մեկ չտեսնի: Բոլոր սեղաններից ապշած նայում էին մեզ: Արագ բարձրացա բեմ ու փորձեցի իջեցնեմ նրան այնտեղից, բայց անօգուտ, նա գոռում էր ու հայհոյում բեմից: Մի քանի հոգով մի կերպ նրան ցած ենք իջեցրել բեմից, արագ տարել մտցրել ենք մեքենայի մեջ ու դուրս եկել ռեստորանից, որ ոստիկանություն չկանչեն:

Խայտառակ եղանք, էլ երբեք այնտեղ ոտք չենք դնի: Ընկերուհիս էլ առավոտյան արթնացել է ու ոչինչ չի հիշում: Լավ էր մի քանի վիդեո կար, ցույց տվեցինք, ամոթից գետինն ա մտնում