Երկու ամիս առաջ մամաս մա հա ցավ: Ես դեռ ուշքի չեմ գալիս: Մայրս 82 տարեկան էր: Մորս կարիքը շատ եմ զգում: Հիմա իսկապես հասկանում եմ, որ մորը կոր ցնելուց հետո քեզ որ բա ցած ես զգում, թեկուզ լինես 50, 55, 60 տարեկան: Հոգուս մեջ այնպիսի դատարկություն է, որը ոչ մի բանով հնարավոր չէ լցնել: Ինձ զարմացնում է մեկ ուրիշ բան: Իմանալով, որ մայրս 82 տարեկան էր, անտարբեր տոնով ասում են, հա դե մեծ էր արդեն:
Միթե՞ չեն հասկանում, որ մայրը որ տարիքում էլ լինի, մնում է մայր: Նա իմ խորհրդատուն էր, իմ կյանքի ամենալուսավոր կետը: Ամեն օր աշխատանքի գնալուց առաջ ես ստանում էի մորս օրհնանքը և օրս լցվում էր բարությամբ, լույսով: Իսկ մարդիկ ինձ ասում են մեծ էր արդեն: Ես մայր եմ կորցրել: Ու թեև ես ինքս արդեն հասուն զավակներ ունեմ, թոռներ ունեմ, բայց միևնույնն է, ինձ մենակ եմ զգում առանց մորս:
րբեք ոչ ոքի մի հարցրեք, թե քանի տարեկան էր մայրդ: Եվ մի փորձեք մխ ի թարել: Այդ ցա վը երբեք չի բու ժ վում, այդ վե րքը երբեք չի սպ իա նում: Իմ խոսքերը կհաստատեն բոլոր նրանք, ովքեր գիտեն թե ինչ ցա վ է դա: Փայփայեք ձեր մայրերին, հնարավորին շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, արեք հնարավորին ամեն բան, նրանք հավերժ չեն: