Իմ կյանքից չեմ բողոքում, լավ թե վատ ապրել եմ: Ամբողջ կյանքս նվիրել եմ ընտանիքիս ու երեխաներիս, փորձել եմ արժանապատիվ ու խելացի մարդիկ մեծացնել: Ամուսնացրել եմ բորոլ երեխաներիս ու արդեն լիքը թոռնիկներ ունեմ: Նրանցով երջանիկ ապրում էի, մինչև իմացա մի բան, որն ամբողջ կյանքս տակնուվրա արեց ու ինձ անկողին գցեց:
Աղջիկս երեխաների հետ մեր տանն էր քանի օր էր: Մի օր իր սենյակի կողքով անցնելուց, պատահաբար լսեցի նրա խոսակցությունը, երբ ասում էր՝ մարդս որ իմանա երկրորդ երեխես իրանից չի, վերջս կգա:
Այդ խոսքերն ուղղակի զնգացին ականջիս ու ես կորցրեցի զգոնությունս: Շարունակեցի լսել ու ինձպարզ դարձավ, որ իմ պատկերացրած խելացի ու պարկեշտ աղջիկը կապնված է այլ տղամարդու հետ ու նրանից երեխա ունի, իսկ նրա ամուսինն անգամ գաղափար չունի, որ մեծացնում է ուրիշի տղային:
Աչքերիս առաջ մթնեց, սիրտս վատացավ: Մի կերպ հասա բազմոցին ու պառկեցի: Երկու օր է անկողնուց չեմ կարողանում վեր կենալ, ամբողջ մարմինս սթրեսից փայտացել ա, ուղեղս էլ մթագնել ա: Չեմ ուզում ընկալեմ այս դառը իրականությունն ու ընդունեմ այս խայտառակությունը: