Թոռս արատով ծնվեց, դեմքը դեֆորմացված, ես էլ տենց թոռ չէի պատրաստվում պահեի, հարսիս սենց առաջարկ արեցի

Թոռիս շատ երկար էի սպասել ու էնքան երջանիկ էի, որ պետք ա ծնվեր: Վերջապես ծնվեց, բայց մեր համար անսպասելի լուր իմացանք:՝

Պարզվեց, որ էրեխեն արատով ա ծնված, դեմքը լրիվ դեֆորմացված, որ տեսա, շշմեցի: Հարսիս հետ որոշեցի խոսամ ու պայման դնեմ դեմը: Ասեցի, որ տենց էրեխա ես չեմ պատրաստվում տուն տանեմ ու պահեմ,արի կամ հիվանդանոցում թողենք կամ էլ մանկատուն տանենք:

Հարսս կտրականապես հրաժարվեց էտ առաջարկից ու ասեց, որ ինքն էրեխու հետ կգնա կամ հերանց տանը կապրի կամ էլ մարդու հետ տուն կվարձեն ու կգնան ընդեղ ապրելու:

Մի խոսքով, ինչ արեցի չհամաձայնվեց: էրեխուն վերցրեցին ինքն ու տղես գնացին վարձով ապրելու: Հիմա տարիներ են անցել, էտ էրեխուն մեկ-մեկ տենում եմ, բայց մեկ ա անկախ ինձնից չեմ կարում իրան սիրեմ: