Դավաճան քուրս մարդուս 60 ամյակին նենց երգ երգեց, ասեցի՝ սրանք հաստատ իրար հետ են ինձնից թաքուն․ Տենց էլ կար, չսխալվեցի

Քրոջս միշտ էլ վստահել եմ, քանի որ երբեք չէի մտածի, մտքովս անգամ չէի անցկացնի, որ նման բան կանի իմ նկատմամբ։ 32 տարվա ամուսնուս նույնպես վստահել եմ ողջ սրտով։ Չէի սպասում, որ նրա կողմից նման քայլի կարժանանամ։

Կհարցնեք՝ ի՞նչ է պատահել, չէ՞ որ վերևում ընդամենը ինչ -որ երգի մասին ես նշել։ Հիմա ամեն բան պատմեմ։ Ուրեմն՝ քույրս ամուսնուս 60 ամյակի միջոցառման հյուրերի շարքում էր։ Նա շատ խնամված կին է և ծննդյան օրն էլ շատ գեղեցիկ տեսք ուներ։ Մի խոսքով՝ եկավ- նստեց, իսկ երբ կենացներն արդեն քաղցրացան, ասաց, որ մի անակնկալ է պատրաստել ու պիտի երգի։

Անկեղծ ասած՝ չէինք ուզում,որ երգեր, բայց համաձայնեցինք։ Վեր կացավ ու երգեց իմ ու ամուսնուս սիրելի մի երգ։ Այդ երգը ամուսինս էր գրել ինձ համար, երբ սիրահարված էր ինձ։ Պայմանավորվել էինք, որ ոչ ոքի պիտի ցույց չտանք այդ երգը, և հիմա քույրս, չիմանալով այդ երգի պատմությունը, կանգնել է ու երգում է։ Հաստատ միասին էին ինձանից թաքուն։ Կապերս խզել եմ երկուսի հետ էլ, դավաճանված եմ երկու կողմից։