Տատիս արդեն տարիքով շատ մեծ էր, մենք էլ փոքր տան մեջ հազիվ էինք ապրում: Էրեխեքին քնելու տեղ չկար, իրար գլխի էինք սաղս լցված, գոռոց, ճվոց:
Մի խոսքով, որոշեցինք տատիին տանենք ծերոնց: Ասեցինք համ իրա համար լավ կլինի, իրա հասակակիցների հետ կշփվի, հանգիստ կլինի, էս էրեխեքի գոռոցներից չի նեղվի, համ էլ տանը տեղ կազատվի, կկարանանք գոնե իրա սենյակում էրեխեքին քնացնենք:
Մի քանի օր անցավ ու շատ պատահական իմացանք, որ տատիս մի հատ տուն ունի, որի մասին ոչ մեկ չգիտի, ոչ մեկին չի ասել: Էտ տունն իրա անունով ա: Էն որ գնացել, խնդրել, աղաչել ենք, որ տուն գա, դե ինքն էլ շատ լավ հասկանում էր, թե ինչի համար ենք ուզում իրան հետ տանենք տուն:
Մի կերպ ենք բերել: Հլը տենանք էտ տունը մեր անունով կանի, թե չէ: