Տղայիս զոքանչին երբեք չէինք հանդիպել։ Ինքն իր աղջկա հարսանիքին էլ չկարողացավ գալ, որովհետև ինչ- որ չնախատեսված գործեր էր իբր ունեցել, ու չէր կարողանում հասցնել՝ ներկա գտնվել միակ դստեր հարսանիքին։
Ինչևէ, ասեցինք՝ երևի նորմալ է, ամենբան սովորականի պես է, և գուցե այս կինն էլ իսկապես անհետաձգելի գործեր ունի, որոնք իր աղջկա հարսանիքից էլ կարևոր են։
Ուր էր, թե էդպես լիներ ու էսօրվա օրով սենց խնդրի առաջ չկանգնեինք մենք մեր ընտանիքով; Փաստորեն էս կինը լավ էլ խառնակիչ է, ուղղակի մենք չգիտեինք։ Ի դեպ ասեմ, որ իր աղջկա հակապատկերն է։
Վերջապես ամուսնությունից մի քանի ամիս անց տղայիս զոքանչը բարեհաճեց գա, մեզ տեսնի, իր աղջկան հանդիպի ու փեսայի հետ ծանոթանա։ Եկավ- մտավ մեր տուն ու սկսեց․ բողոքու էր մեր տան վիճակից, մեր ապրելակերպից ու տան վերանորոգումից։
Էնքան խոսեց, աղջկան լացացրեց, վերցրեց, հետը տարավ։ Ընտանիք քանդելուց հաճո՞ւյք են ստանում, չեմ հասկանում։ Հիմա մենք ի՞նչ անենք։