Երեկ իմ համար մաքրություն եմ անում, մեկ էլ կիսուրս մտավ ներս ու սկսեց գոռգոռալ, թե բա իմ սենյակում ինչ գործ ունես. թևիցս քաշեց որ սենյակից հանի դուս

Երեկ կիսուրիս սենյակն էի մաքրում, փոշու մեջ կորել էր, մեկ էլ տենամ վազելով եկավ։ Ինձ ասումա ինչի ես մտել իմ սնեյակ, ստեղ մաքրելու կարիք չկա, ինչ պետքա ես անում եմ, ընենց որ գնա կուխնիայում հաց սարքի, որ ուտենք։ Ընենց էր խառնվել իրար, ընենց էր իրան պահում, ոնց որ էտ սենյակում աշխարհի գաղտնքիներն են թաքնված, որ ես էլ պիտի չիմանամ։


Ասի ես ըստե դու պիտի դարակները մաքրես, մեկ էլ քաշեց կպա պահարանին ու վրայի յաշիկը ընգավ։ Հիմի բացվելա, նայում եմ մեջը մի կողմը լիքը փողա, մյուս կողմն էլ մի հատ կարմիր գույնի ամանա դրած, որ չբացի տեսա մեջը կարիճա, ընենց գոռացի սաղ շենքը վախեցավ։ Մարդս էտ պահին ներս եկավ, ասեց ստեղ ինչա կատարվում։ Հազիվ մի կերպ էտ կարիճին բռնեց հանեց դուս։

Կիսուրիս ասում եմ հլը փողը հասկացանք, բա կարիճը ինչի համար ես ստեղ պահում։ Մենք հլը հեչ, բա որ մի ձև մեջից հելներ ու քեզ կծեր։ Կիսուրս էլ ասումա էտ ամանը ընենցա փակած, որ ինչքան էլ ուզի չի կարա մեջից հելնի, իսկ փողերի հետ դրել եմ, որ էն գողը, ով համարձակվի իմ կյանքի ամբողւ կուտակածը ինձնից խլի, էտ կենդանու կողմից հենց տեղում պատժվի։ Իրոք վախենալու կիսուր ունեմ։ Համ ես էի շշմել, համ էլ մարդս։