Խնամիս գյուղումա ապրում, իրանք կարտոֆիլ ու ցորեն են ցանում, երեկ հետը խոսում էի, ասի իմ համար մի յաշիկով կարտոֆիլ ուղարկի եթե կարաս։ Զանգեց ասեց, թե բա ուղարկել եմ եկել ա, երեխեքի համար ժարիթ արա թո ուտեն։ Ես էլ ասի ապրես խնամի ջան, միշտ ըտենց սրտաբաց լինես։ Հիմա բերել կարտոֆիլները տեղավորում եմ, յաշիկը բացեմ տենամ ինչ, վրեն մի երկու հատը կարգին ա, իսկ մնացածը նեխած են։
Ընենց էի կատաղել, ասենք ինքը չի տեսել, թե ինչ ա ուղարկում, ոնց կարելիյա սենց բան անել։ Մի հատ թուղթ եմ վերցրե մեջը գրել եմ, ամոթ ա ու ըտենց դրել եմ յաշիկի մեջ հետ եմ ուղարկե։ Հիմա զանգել ա ինձ ասում ա, վայ կներես խնամի ջան չէի տեսե թե ինչ ա։ Իսկ հարսն էլ կողքից ասում ա գոնե շնորհակալ լինեն, մի հատ էլ մունթ են գալիս։ Ասենք էտ սաղ պարզ հեռախոսով լսվում ա։
Ես էլ չդիմացա, մի երկու բառ իրան էլ հարսին էլ ասեցի ու հեռախոսը անջատի։ Ասենք իմ հարսս իրանց նման չի, ըտենց բան կյանքում չի անի, կարողա հլը ինքը ինչ-որ բանի կարիք ունենա բայց չասի, իսկ իրա ունեցածը հանի ուրիշին տա։ Լավ ա գոնե իրա հարցում բախտս բերել ա, թե չէ ընենց տպավորություն ա, որ գյուղի ժողովուրդը մտածում ա թե մենք ստեղ էնքան սոված ենք, որ նեխած բաներ պիտի ուտենք։