Սկեսրայրս սրտի խնդիր ունի ու կատեգորիկ չի գնում բժշկի ֆինանսի պատճառով. տեգրս բիզնեսներ ունի դրսում կես բերան ասենք կօգնի, բայց սկեսուրս ասումա ոչ մի դեպքում. տեսեք, թե պատճառը որն էր ու ես ինչ արեցի հանուն կեսրայրիս

Սկեսրայրս շատ լավ մարդ ա, շատ սիրում ու հարգում եմ իրեն։ Իրենց հետ ենք ապրում մենք էլ։ Էս պահին մենակ ամուսինս ու սկեսուրս են աշխատում։ Սկեսրայրս առողջական խնդիրներ ունի ու արձակուրդա վերցրել, մինչև հասկանա ինչ անի։ Ֆինասնսական խնդիրներ ունենք էս պահին ու սկեսրայրս դա լավ իմանալով չի դիմում բժշկի։ Ախր սրտի հետ կատակ չեն անում։

Ասում ենք պարտք կանենք ինչ պետքա կանենք, թեման փակում ա։ Ասեմ, որ տեգրս Ամերիկայումա ապրում ու բիզնես բան ունի, գումարի խնդիր չունի բացարձակ։ Բայց հազարից մեկա զանգում մեզ ուր մնաց գումար ուղարկելը։ Երբ ասեցի, որ իրեն դիմենք, սկեսուրս ասեց ոչ մի դեպքում։ Պատճառն էն ա, որ սկեսուրենց հետ վիճել են իրենք։ Տեգորս կինը շատ վատա իրեն պահել ու կապը հենց իր պատճառով էլ վատ ա։ Ասեցի, որ կյանքի հարցա ու մենքկ մեր հայրը չի, իր հայրն էլա ու պիտի իմանա խնդրի մասին ու փորձի օգնել։ Կինը ով ա, որ իր պատճռով ծնողն ու երեխեն կապ չունենան։

Բայց մեկա դեմ էին ամուսինս էլ ծնողներն էլ։ հպարտությունը թույլ չէր տալիս նման բան անել։ Ես էլ, շատ լավ հասլանալով, որ իրենք նեղված են չեն ուզում ու տաք գլխով են, սառը գլխով, որոշեցի խոսեմ սկեսրայրիս քրոջ հետ, խոսքի մեջ ասեց էս խնդրի մասին ու նամյոկով հասկացրի, որ ինքը խոսի տեգորս հետ, որ հետո ինձ չասեն խառնել եմ սաղին։

Որպես հորքուր զանգում խոսումա, ամեն ինչ պատմում ա ու ասումա։ Երեկոյան տեգրս զանգեց, խոսեց հետները, նեղվեց, որ իրեն ոչինչ չեն ասել տնեցիք, ասեց հորքուրից եմ իմացել։ Հետն էլ ասեց, սաղ մի կողմ ինչ եղել անցել գնացել ա։ Փողը կուղարկեմ ինչքան պետքա գնացեք սոտւգվեք ու ինչ պետք լինի էլ չթաքցնեք, կասեք ինչ պետքա կօգնեմ։

Էլի նեղվել էին, բայց դե կարևորը առողջության հարցն ա ու կմոռացվի վատը։