1 լիտր մածուն ստանալու համար անհրաժեշտ է՝
1 լիտր կաթ (մի-փոքր քիչ)
Մոտ 1 բաժակ (150 գ.) թթվասեր կամ մածուն
Որքան յուղալի լինի կաթն ու թթվասերը, այնքան յուղալի ու համեղ կլինի մածունը: Կարևորը դրանք լինեն բնական, առանց հավելումների:
Կաթը եռացնել, լցնել լիտրանոց տարրայի մեջ, թողնել, որ գոլանա:
Գոլանալու չափը որոշում ենք ճկույթի միջոցով, ինչպես տատիկները. եթե ճկույքի ծայրը կաթի մեջ մտցնելուց չի այրվում, ապա կաթը պատրաստ է, և կարելի է ավելացնել թթվասերը կամ մածունը, որը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանի:
Լավ խառնում ենք զանգվածը, ամուր փակում կափարիչով և ամուր փաթաթում տաք կտորով, ցանկալի է՝ բրդյա:
Պահում ենք տաք տեղում և ձեռք չենք տալիս:
12 ժամից մածունը պատրաստ կլինի:
Դնում ենք սառնարան և սպասում, մինչև կսառչի: