Մարդս ծնունդի օրը ըտենց էլ տուն չեկավ, ես իրա համար նվեր էի առել, սեղան էի դրել, նստել, սպասում էի, բայց զանգի ասավ, որ գործը շատա, ստուգումների են եկել ու չի կարա գա։ Ըտենց շատա լինում, օր կա նույնիսկ մինչև առավոտ մնումա օֆիսում։ Ես մտածեցի, որ ամեն դեպքում պետքա գոնե էս օրով իրան անակնկալ անեմ։ Դրա համար էլ հելե գնացել եմ օֆիս։
Ասենք երևումա, որ լույսերը վառնա, բայց դուռը փակ էր։ Բայց դե ինչ կին, որ բանալիների կրկնօրինակներից գոնե մի հատ իրա մոտ չունենա։ Ման եմ եկել պայուսակիցս հանում եմ, որ դուռը բացեմ, մեկ էլ մեկը էտ պահին ձեռս բռնումա։ Պատկերացրեք գիշեր էր, դրա համար էլ դեմքը չտեսա, որ հասկանամ թե ովա։ Արդեն ինֆակտ էի ստանում, ընենց վախեցա չեք պատկերացնի։
Փաստորեն պահակն էր։ Ասում եմ այ մարդ, ինչ ես անում, ինքն էլ թե բա չի կարելի օֆիս մտնել, էս ժամին փակա։ Ասի կարողա դու ինձ չես ճանաչում, տնօրենիդ կնիկն եմ, ուզեմ էս ժամին կմտնեմ, ուզեմ ուրիշ ժամի կմտնեմ։ Վերջը կռիվ արի հելա մարդուս մոտ ու ինչ մտածել էի արեցի։ Ընենց էր ուրախացել չեք պատկերացնի, ինձ ասում ա դու էս խառնաշփոթի մեջ միակ լուսավոր կետն ես։