Արագ խմոր խմորիչով՝ առանց ձվի. պարզ, հարմար և համեղ

Խմորիչով այս խմորն առանց ձվի կդառնա անփոխարինելի կոմպոնենտ ցանկացած թխվածքի համար: Սրա օգնությամբ կարելի է պատրաստել հարյուրավոր ուտեստներ. բուլկի, պիրոգ, պիցցա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ալյուր բարձր կարգի՝ 1 կգ
ջուր՝ 0.5լ
թարմ խմորիչ՝ 30գ
կես բաժակ ձեթ՝ 50գ
1ճ.գ. շաքարավազ
1թ.գ. աղ
Պատրաստման եղանակ.

Պատրաստում ենք խմորիչային զանգվածը: Դրա համար մանրացնում ենք խմորիչը, խառնում շաքարավազի հետ՝ մինչ թույլ զանգվածի վերածվելը: Գոլացնում ենք ջուրը, այն չպետք է շատ տաք լինի, և միացնում խմորիչի հետ: Ավելացնում ենք մոտ 100գ ալյուր և լավ խառնում: Համոզվեք, որ գնդիկներ չեն մնացել:
Խառնուրդը ծածկում ենք սրբիչով և պահում տաք տեղում՝ մոտ 15 րոպե:
Երբ զանհգվածը բարձրանա, ավելացնում ենք ձեթն ու աղը: Մաղում ալյուրը և խմոր հունցում:
Պատրաստի խմորը լցնում ենք մաքուր տարայի մեջ՝ կողքերին ձեթ քսած: Ծածկում ենք սրբիչով, թողնում տաք տեղում: Երբ խմորի զանգվածը 2-3 անգամ ավելանա, նշանակում է, որ այն պատրաստ է: Դա տևում է մոտ 1 ժամ:
Խմորը պատրաստ է օգտագոր