Մի երկու օր առաջ ընենց վատ էի, որ կողս ինչ կատարվում էր չէի զգում, ուղղակի անջատված ապրում էի։ Ասենք ճնշումս իրա նորմայից տվել բարձրացել էր, գլուխս ֆռում էր, օդերով էի։ Հարսս կանչեց, թե բա արի հաց ուտենք, զգում եմ որ անհանգիստ ա, հետո էլ որ գնացի սենյակ, պատուհանից տեսա, թե ոնցա տնից դուս գալի, մի հատ հավայի ավտո նստում։s
Մեկ մտածի, թե տաքսիյա կանչել, մեկ էլ ասի ինչ տաքսի, աչքիս իրա ծանոթներից մեկի ավտոն էր։ Միանգամից զանգել եմ իմ հավատարիմ հարևանին։ Էտ մարդուն շատ եմ սիրում ու հարգում, քանի տարիյա նույն շենքում ենք ապրում, որ մի բան եմ խնդրում, միանգամից անում ա, էլ ավելորդ պատճառաբանություններ չի բռնում։ Ասի որ գնա հարսիս հետևի։
Մի երկու ժամ անցավ ու հարևանս զանգեց, թե բա հիմի հյուրանոցի դեմը կանգնած եմ, հարսդ էլ մի հատ ջահելի հետ մտելա ներս։ Ասի ոնց կարա ըտենց բան լինի, բա հարցուփորձ արել ես, ինքն էլ թե բա մի հատ համար են պատվիրե, բայց մենակ էտ ասեցին, նույնիսկ թիվ չասին որ գնամ գտնեմ, ինձ էլ դուս հանին իբր անցանկալի մարդ։ Ես էլ զանգել տղուս եմ ասե, թո իրա աչքերով գնա տենա թե ինչա կատարվում։