Ես սանիտարկա եմ աշխատում: Երիտասարդ տարիքում անհաջող ամուսնություն ունեցա, բաժանվեցի մադուցս ու վերցնելով աղջկաս հելա էդ տնից: Ստիպված եղա մտնել աշխատանքի, որ կարողանամ մեր գույությունը պահպանել: Սկզբում երեք տեղ էի աշխտում:
Աշխատանքիցս մեկը գիշերային հերթափոխով էր: Մի քիչ ոտքի կանգնելուց հետո ես սկսեցի սիստեմատիկ աշխատել մի հոսպիտալում, որպես սանիտարկա:ս Մենակովս աղջկաս մեծացրեցի, կրթութուն տվեցի ու արեցի ամեն բան որ ոտքի կանգի: Հիմա աղջիկս օֆիսային աշխատող ա, իսկ ես շարունակում եմ իմ սանիտարի աշխատանքը: Էն օր աղջիկս ասաց, որ ուզում ա իր ընկերոջը հրավիրի մեր տուն ու ծանոթացնի ինձ հետ:
Ու հավելեց, որ խաբեմ ընկերոջ մոտ ու չասեմ, որ ես սանիտարկա եմ աշխատում այլ ասեմ, որ լաբարանտ եմ աշխատում հոսպիտալում: Լսեցի աղջկաս խնդրանքն ու աչքերս լցվեցին: Փաստորեն, աղջիկս ամաչում ա ինձանից, իմ աշխատանքից: Ինձ էնքան խեղճ զգացի էդ պահին: Ոչ ոքի չեմ ցանակնա, որ ապրեն էն ինչ ես զգացի էդ պահին: Ու թող ոչ մի երեխա չամաչի իր ծնողի հալալ քրիտինքով արվող աշխատանքից