Թարսի նման երեկ զանգի մարդուս ասի, որ փողա պետք, ծնունդի եմ գնում․ ինադու դրե սաղ հաշիվներս սառեցրել ա, յանմ գիտի մենակ ինքնա էլի․ ասի ֆսյո, էտ էլ չգնացի, բայց մենակ իմանաք ինչ եմ գտե կիսուրիս ջեբից․ էսի լրիվ իմ համար ա, սենց հնարավորություն էլ դուք էլ չեք ունենա

Մարդս մեկ-մեկ իրան շատա թանգացնում, փող եմ ուզում չի տալիս։ Ասումա հորիքը քո վրա ծախսեն, քամուն տաս, երեխեքիդ մասին մտածի։ Ընենցա ես լավ էլ իմ երեխեքի մասին մտածում եմ, բայց լիքը բան կա, որ էտ էլ պետքա անեմ։ Օրինակ երեկ ընկերուհուս ծնունդն էր, մարդը կանչել էր, հիմի հո ձեռներս թափ տալով չէի հելնի գնա։ Թարսի նման էլ զանգի մարդուս ասի։a

Հիմի որ չասի ու իմ համար փող հանեյի, հաստատ սաղ հաշիվները չէր սառեցնի։ Յանմ գիտի մենակ ինքնա որ կա։ Ընենց էի նեղվե տրամադրությւոնս քցե, ասի ֆսյո, էտ էլ չգնացի։ Էտ պահին կիսուրիս կարմիր պլաշը աչքովս ընկավ, ավտոմատ գնացի մոտիկ, ջեբերն էի ստուգում, մեկ էլ փառք Աստծո դրամապանակը գտա, մեջն էլ էնքան էր, ինչքան ինձ պետք էր։

Ասենք չմտածեք, որ ես գող եմ։ Էտ էր մնում պակաս։ Մի հատ փոքր թուղ եմ վերցրե, էտ թղթի վրա կիսուրիս գրել եմ, որ երբ աշխատավարձս ստացա, իրա փողը վերադարձնելու եմ, դրել եմ ջեբը։ Հետո գնացի իմ ուզած, նվերն առա ու միանգամից ընկերուհուս տուն։ Ընենց էր ուրախացե, իսկը իրա ուզած ականջակալներն էի առե, երջանկությանը չափ ու սահման չկար։