Առավոտ օրս դժոխքի վերածվեց: Սովորականի նման արթնացել ու պատրաստվում էի գնալ աշխատանքի: Տեսա անձրև ա գալիս, զանգեցի նաշանածիս, ասեցի, որ գա ինձ աշխատանքի տանի, քանի որ չէի ուզում ավտոբուսով գնայի էս անձրևին ու ցեխին:
Ինքն էլ, թե նոր եմ արթնացել, կոֆե չեմ խմել դեռ, պետք ա կոֆե խմեմ, հետո մամային տանեմ շուկա, դու գնա ավտոբուսով:
Ես ահավոր վիրավորվեցի ու հասկացա, որ ես իրա համար վերջին տեղում եմ: Ինքը ինձ ասում ա անձրևին, ոտքով գնա գործի, բայց իրա մամային պիտի ավտոյով տանի շուկա առևտրի: Ու սա առաջին դեպքը չի, ինքը իմ հանդեպ միշտ անուշադիր ա, միշտ գլուխն ազատում ա ինձնից ու գնում կամ ընկերների մոտ, կամ էլ ծնողների:
Ու սա էն դեպքում, երբ մենք դեռ նշանված ենք, բա որ ամուսնանա՞նք ինչ կլինի: Շատ ուժեղ վիճեցինք, ես ասեցի, որ այլևս իր հետ չեմ ուզում կապ ունենալ ու որ գա իր մատանին հետ վերցնի: Ես տեսնում եմ մարդիկ ոնց են վերաբերվում իրանց նշանածներին ու ոնց են ձեռքների վրա պահում, իսկ իմ նշանածի համար ես մեկ եմ:
Մերոնց ասեցի, որ նշանս հետ եմ տալիս, ջղայնացան, ասում են նման բանի համար չեն բաժանվում: Բայց իրանք չեն հասկանում, որ հարցը անձրևն ու ավտոբուսը չի, հարցը տղամարդու վերաբերմունքն ա կնոջ հանդեպ: