Միշտ զարմացել եմ էն տղամարդկանց վրա, ովքեր ամուսնությունից հետո արգելում են կնոջը շփվել հարազատների հետ, նույնիսկ այնքան հեռու են գնում որ չեն թողնում կինը գնա հայրական տուն: Երբեք չեմ մտածել, որ իմ ամուսինն էլ կարող է նման բան անել: Միշտ թվացել է զրագացած:1
Բայց արի ու տես, որ ամուսնությունից հետո, երբ շաբաթը մեկ անգամ որոշում եմ գնալ մերոնց հյուր, ամուսնուս դուր չի գալիս: Մի անգամ արտահայտվեց՝ «էդքան շուտ-շուտ գնում ես ձերոնց ինչ կա՞, դու տանը գործ չունես, անելու բան չունես»: Զարմացա այս խոսքերից ու ասացի՝ դե շաբաթը մեկ անգամ գնալու շուտը որն է, իմ ընտանիքն է, գնում տեսնում եմ:
Որոշ ժամանակ անց, երբ ասացի գնում եմ մերոնց, կտանե՞ս, ասաց՝ չես գնում, նստի տանը: Զարմացա, ասեցի իսկ պատճառը, ասաց մնա տանը մամային օգնի: Փաստորեն ինչ է պարզվում, սկեսուրս ամուսնուս տակը լավ լցնում է այս թեմայով, ասում է, թե գնում եմ, գալիս տուն լրիվ փոխված: Տանն էլ գործ ա լինում չեմ օգնում իրեն: Ես էլ ասացի ինչ պետք էր:
Ասացի, որ ինձ ոչ ոք չի կարող արգելել շփվել ու տեսակցել իմ մորն ու հորը, ովքեր իմ ծնողներն են ու ողջ կյանքը նվիրել են ինձ: Եթե դեմ եք դրան, ես անելիք չունեմ էս ընտանիքում, հատկապես, երբ նման պահելաձևի պատճառը չկա, այլ բան եթե խառնակիչ լինեին, տանը կռիվ գցեին ասեի հա: Սկեսուրս էլ ասաց, ինչ պարտադիր ա, պիտի սկզբից դեմն առնես, որ հետո չխառնեն: Ամուսնուս հետ լավ վիճեցի ու թողեցի ինքը որոշի արգելում է ինձ, բաժանվում ենք, թե համակերպվում է: