Ինչ ամուսնացել եմ կիսուրս բողոքում ա, թե բա դու չես կարում ճաշ սարքես, ամբողջ օրը քո հեռախոսի դեմը նստած ես, մենակ ես եմ աշխատում։ Ասումա արդեն մեծ կին եմ, էլ չեմ կարում շարժվեմ, հոդերս ցավում ա, մեջքս ցավում ա, ճնշում ունեմ։ Վերջը էնքան բողոքեց, որ ասի լավ էս անգամ ես եմ հաց սարքում, բայց մի պայմանով, եթե լավը չեղավ, դու էլ չհավանեցիր, ինձ բան չասես։՝
Ինքն էլ թե սարքելով են սովորում։ Ասենք ընենց չէ, որ բան չեմ կարում սարքեմ, մտքիս տեղ լինի մենակ, ուղղակի որ աշխատում եմ, էլ ժամանակ չի մնում, հոգնած եմ լինում, իսկ կիսուրս ամբողջ օրը պարապ տունն ա, իրա միակ զբաղմունքը հեռախոսով բարեկամների հետ խոսալնա։ Դրա համար էլ դուրս չի գալիս, որ բողոքումա։ Վերջը երեկ առաջին անգամ ես հաց սարքի։
Բա բերել դրել եմ սեղանին կիսուրս ասում ա, թե բա մեջը էս ինչ մազա, ես էլ ասի վայ պատահական ա ընկել, չեմ տեսել։ Ըտենց ոչ մեկ հաց չկերավ, նորից ինքն ա ուրիշ բան սարքել, նոր մի բան կերել ենք։ Ինձ ասումա մի բան չես բաշարում անես, հո զոռով չէ։ Ասենք հատուկ էի արել, որ էլ ինձ չասի։ Հիմա կասեք, բա մենք ոնց էսքան բան չենք ֆայմե, գոնե հաց սարքելուց կպրծնեյինք։