Ինչպե՞ս՝ Բոլիվուդի աստղ, հիասքանչ Հեմա Մալինին փաթաթվեց մեծ քթով ու տխուր աչքերով ՖՐՈՒՆԶԻԿԻՆ. դրվագներ, որոնց մասին քչերը գիտեն

Բոլիվուդի աստղ, հիասքանչ Հեմա Մալինին` նույն Զիտան և Գիտան, որի մասին երազում էին խորհրդային երկրպագուները, փաթաթվել է մեծ քթով ու տխուր աչքերով մարդու հետ։ Ֆրունզիկը գրկախառնված է Հեմայի հետ…7

Նրանց միավորել էր «Ալի Բաբան և քառասուն ավազակների արկածները» խորհրդա–հնդկական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը էկրան է բարձրացել1979 թվականին և անմիջապես խելահեղ հաջողություն գրանցել ինչպես ԽՍՀՄ–ում, այնպես էլ Հնդկաստանում։

Այն խորհրդային (ուզբեկ) ռեժիսոր Լաթիֆա Ֆայզիևի և հնդիկ ռեժիսոր Ումեշ Մեհրայի համատեղ աշխատանքն էր, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանին իսկզբանե հատկացված էր Մուսթաֆա անունով ստոր քարավան–բաշու փոքր դերը։ Սակայն նկարահանումների առաջին իսկ օրվանից բոլորը գնահատեցին Ֆրունզիկի տաղանդը, նա այնքան ներդաշնակ էր հնդկական այդ «անտուրաժին», այնքան վառ էր խաղում, որ ռեժիսորներն ընդլայնեցին նրա ներկայությունը ֆիլմում` դերն ավելի ծավալուն դարձնելով։ Աննկատ չմնաց դա, և նա հիրավի սկսեց համաժողովրդական սեր վայելել։

Հետաքրքիր, օրիգինալ, առեղծվածային, անկանխատեսելի, բոլոր կարծրատիպերը կոտրող կերպար. ահա թե ինչու էին նրան նկարահանման հրավիրում արտասահմանյան ռեժիսորները։ Եվ պատահական չէր, որ նույն ռեժիսորները Ֆրունզիկին կրկին հրավիրեցին Հնդկաստան իրենց երկրորդ համատեղ աշխատանքի համար։ Այս անգամ նրան բաժին հասավ Բարմանդու ավազակի դերը 1984 թվականին նկարահանված «Լեգենդ սիրո մասին» կինոժապավենում։

Հեմա Մալինին պատմում է, որ Ֆրունզիկի հետ նրանց աշխատանքն «Ալի Բաբան և քառասուն ավազակները» ֆիլմում շատ հիշվող էր։ Հատկապես այն տեսարանը, երբ Ֆրունզիկի մարմնավորած հերոս Մուսթաֆան Հեմայի կատարմամբ Մարջինային է վաճառում ստրկավաճառության շուկայում։

«Այն շատ յուրահատուկ տեսք ուներ, քանի որ նկարահանվել էր մի օրիգինալ վայրում, և ոչ թե դեկորացիաների մեջ»։