Ես հիմնականում խեղճ կյանքով եմ ապել, էղել եմ օրվա հացի հույսին: Մեր կողքը հարևան ունենք՝ Ալիկենք, իրանք բավականին լավ էին ապրում՝ ջիպը տակը, տունը լավ սարքած, էլ չեմ ասում, որ տարին էրկու անգամ գնում էին հանգստանալու:+
Իմ նման աղքատ ու չունևորնրին էլ դաժե բարև չէր տալիս, պատկերացնում ե՞ք, բայց ես իրանից ոչ փող էի ուզել, ոչ էլ ինչ որ բան:
Ընդամենը մի տարվա մեջ ստացվեց նենց, որ դերերով փոխվեցինք: Ինքը սննկացավ, իսկ ես տղուս աշխատանքի շնորհիվ սկսեցի լավ ապրել:
Հիմա տենաք, թե ոնց ա պահում իրան, գալիս, բարև ա տալիս, հերիք չի, մի բան էլ քիչ ա մնում խոնարհվի առաջս: Տենում եք չէ, թե ինչ ա անում փողը մարդուն: