Ես էլ մտածում եմ երեխա եմ մեծացնում, դաստիարակում նորմալ ուղարկում դպրոց, դու մի ասա ինչ ա էնտեղ կատարվում: Չգիտեմ էլ ում դիմեմ, ում բողոքեմ որ էս հարցը կարգավորեն:ա
Արդեն որերորդ անգամ 9-րդ դասարցի տղես տուն ա գալիս ահավոր տխուր, ընկճված, մտածում եմ հետը մի բան կարավում ա, բայց ինձ չի ասում: Մի քանի անգամ հետը խոսել եմ, բան չի պատմում: Հեր էլ չունի գլխին, որ գոնե տեր լինի, իմանա ինչ ա եղել, ես էլ մենակս չգիտեմ ինչ անեմ:
Երեկ էլ տուն եկավ, ծեծված շորերը պատառոտված, դեմքին մի նորմալ տեղ չկար: Սիրտս կանգնեց, որ երեխուս տենց տեսա: Ասեցի որ չպատմի ինչ ա եղել, դպրոց կզանգեմ, դասղեկի հետ կխոսեմ: Ստիպված պատմեց, բայց երանի կտայի որ չիմանայի: Իմանալուց հետո տեղս չեմ գտնում, սիրտս մղկտում ա արդեն:
Պարզվում ա դպրոցի լակոտները նեղացնում են երեխուս, ինքն էլ խեղճ ա, չի կարողանում պաշտպանվի: Երեկ էլ հոր մասին են վատ բան ասել, չի դիմացել հարձակվել խփել ա: Նրանք էլ մի քանի հոգով դպրոցի հետև են կանչել, խեղճ երեխուս նենց են ծեծել, որ շունը ձեռքից հաց չի առնի:
Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, երեխուս հեռացնեմ դպրոցից, թե զանգեմ դասղեկի ու տնօրինության հետ խոսեմ: Արդեն անկառավարելի ա դառնում էս վիճակը, չեմ կարող երեխուս էս վիճակին թողնել: Վաղը գնալու եմ դպրոց, բոլորին իրենց տեղը ցույց տամ, դրանց ծնողներին էլ մի լավ թուք ու մուր տամ, բա դրանք էլ կասեն հա՞, որ երեխա են դաստիարակում ու ուղարկում դպրոց…