Երեկ մարդս եկավ տուն, թե բա շորերս մի հատ կարգի բեր, մի երկու ժամից պիտի ժողովի գնամ, կարևոր մարդիկ ենք գալու մեր օֆիս։ Գնացի կաստումը բերի, որ արդուկեմ, մեկ էլ տենամ ջեբի մեջ մի հատ թուղթ կա։ Ասենք հանի վրեն գրած էր, շնարհավորում ենք, դուք ընդունել եք երեխայի հայրությունը։ Էտ երեխեն էլ պարզվումա մի երկու օր առաջա ծնվե։զ
Ափսոս մոր ունը գրած չէր։ Ընենց էի խառնվել իրար չեք պատկերացնի, երևի մի 4 բաժակ սրտի կաթիլներ եմ խմե, թեկուզ ոչ մի բան էլ չէր օգնում, հայ-հայա շտապ օգնություն էի զանգում։ Հիմի հարևանիս եմ կանչե, նստե լացում եմ, ասում եմ ախր ես իրան ինչ եմ արե, որ ինքը իմ հետ սենցա վարվում, գնում ուրիշի հետա սիլի-բիլի անում, մի հատ էլ երեխայա ունենում։
Էսօր առավոտ նոր մարդուս հետ խոսացել եմ։ Պարզվումա էտ երեխեն ոչ թե իրաննա, այլ ախպոր երեխեն ա, էտ ախպերնա ուրիշ կանանց հետ հանդիպե, հետո էլ պարտքերա կուտակե ու թողե գնացելա երկրից։ Էտ կինն էլ մարդուս ա գտել, ասելա թե ինչ վիճակումա, մարդս էլ հո ախպոր երեխուն չէր թողի մանկատունը կամ էլ հիվանդանոցները, հայրությունա ընդունել, որ բերի ես էտ երեխուն պահեմ։