Ես ու ամուսինս երկար ժամանակ երեխա չէինք ուենենում, բայց վերջապես աստված մեզ երեխա պարգևեց: Ի սկզբանե իմ ու սկեսուրիս հարաբերությունները լավ չեն եղել: Նա երբ երեխայիս տեսավ, ասաց, որ նա նման չի իր տղային:Ամուսինս էլ սկսեց կասակածել: Ես դրանից շատ էի վի րավորվում: Ամուսինս ինձ ասում էր, որ ԴՆԹ թեստ անց կացնենք: Սակայն ես դրանից վիր ավորվում էի ու մերժում նրան: Նա էլ ասում էր, որ քանի որ մերժում եմ, ինքս էլ վստահ չեմ, թե ով է իմ երեխայի հայրը։ Այդ ժամանակ զգուշացրի, որ կտրականապես դեմ եմ, որ դա ինձ համար վի րավորանք է. -Եթե դա անես, ապա շատ կզ
ղջաս։ Այն օրը, երբ ամուսինս գնաց թեստի պատասխանի հետևից, ես հավաքեցի նրա իրերը և երբ նա ուրախ վերադարձավ , թեստը ցույց էր տվել, որ նա է հայրը , ես ճամպրուկները դրեցի շեմին և ասացի, որ ամուսնալուծության հայց եմ ներկայացնում: Ամուսինս զարմացավ, փորձեց ինչ-որ բան ասել, բայց մեծ հաշվով չհասկացավ, որ իր արարքով վիր ավորել է և՛ ինձ, և՛ այն սերը, որը դեռևս ունեի նրա նկատմամբ։
Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, թեպետ բոլոր հարազատներս, այդ թվում նույնիսկ սկեսուրս, փորձում էին համոզել «հիմարություններ չանել»։ Ես հասկացա, որ ուղղակի չեմ կարող ապրել մի մարդու հետ, ով չի հավատում ինձ։ Ճիշտ եմ արել, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Միայն թե երբևէ նորից ամուսնանամ, կընտրեմ անկախ, պատասխանատու ամուսին և ընտանիքում գլխավորը վստահությունն է։